ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Պաթոսը խանգարում է գործին, իսկ լուռ աշխատողը միշտ հասնում է իր նպատակին

Պաթոսը խանգարում է գործին, իսկ լուռ աշխատողը միշտ հասնում է իր նպատակին
19.03.2024 | 19:06

Հիմա ապրում ենք ամոթի ու ողբերգության ժամանակներ, բայց սա պետք է կարողանանք հաղթահարել ու մեր մեջ ուխտել, որ ունեցածներս, կյանքը, հարստությունը, տո ամենափոքր աշխատավարձը պիտի ներդնենք ուժեղ պետություն կառուցելու ու թշնամուն պատժելու վրա։ Պարտադիր չի ամեն օր եթերներով ու սոցիալական ցանցերով բղավենք վրեժի մասին` դա ավելի է բթացնում և թուլացնում բնական ձգտումը, այլ պետք է ատամներս սեղմած ամեն օր ավելի մոտենանք թշնամուն պատժելու և մեր կորսված Հայրենիքի բեկորները կրկին վերաազատագրելու գաղափարին։ Սա պիտի լինի հաստատուն ուխտ, երդում, որ ամեն գնով հասնելու ենք դրա իրագործմանը։

Պաթոսը խանգարում է գործին, իսկ լուռ աշխատողը միշտ հասնում է իր նպատակին, որովհետև այլ բաների վրա նա էներգիա չի վատնում, այլ լուռ քայլում է դեպի իր նպատակակետը։

Միացյալ Հայաստանը պիտի վերածնվի՝ ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ